ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Եթե ոչինչ չփոխվի

    Եթե ոչինչ չփոխվի

    25.05.2013| 01:08
    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը Աժ-ում հայտարարել է, որ գազն ու էլեկտրաէներգիան կթանկանան մինչև հուլիսի 10-ը` քաղաքացիների համար գազի գինը կբարձրանա 24 դրամով, էլեկտրաէներգիայինը` 8: Մեկ խորանարդ մետր գազի դիմաց ներկա 132 դրամի փոխարեն հարկ կլինի վճարել 156 դրամ:
  • Բրիտանացիները դեմ են հապաղմանը

    Բրիտանացիները դեմ են հապաղմանը

    25.05.2013| 01:06
    Բրիտանական «The Economist» ամսագիրը գրում է, որ Մոսկվան և Վաշինգտոնը շատ են ձգում բանավեճը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Բրիտանացիները կարծում են, որ հակամարտության հաջող լուծման հնարավորությունները հիմա ավելին են, քան մեկ տարի առաջ:
  • Ընդդիմությունը պիտի որոշի` ով ով է

    Ընդդիմությունը պիտի որոշի` ով ով է

    25.05.2013| 01:05
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Մոսկվայում, մայիսի 7-ին կայացած հանդիպման ժամանակ Սիրիայի հարցով միջազգային համաժողով անցկացնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել:
  • Այսօր Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է

    Այսօր Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է

    24.05.2013| 18:57
    Այսօր Արամայիս Սահակյան ծննդյան օրն է: Սիրված բանաստեղծ, հաղորդավար, երգիծաբան Արամայիս Սահակյանը ծնվել է 1936թ. մայիսի 24-ին, Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղում:
  • ԶԼՄ-ներ, մեր վերջը եկել է

    ԶԼՄ-ներ, մեր վերջը եկել է

    24.05.2013| 18:53
    Փակ շուկային առնչվող հարցերից ու ընդհանրապես լրատվամիջոցների ներկայացուցիչներից մշտապես ճողոպրող, պատեհ-անպատեհ կնոջն օգնության կանչող, ԱՄՆ ոտք դնել չկարողացող Սամվել Ալեքսանյանն իր համար նոր հորիզոններ է բացում: Գործընկերներ, զգուշացեք, լրատվական դաշտ է ներխուժում մոնոպոլիան՝ Ալեքսանյան Սամվելը «տոպկող» կայք է բացում, բայց նաև խառնում է, թե իրականում ինչի համար են ԶԼՄ-ները:
  • «Politlogos» ակումբը հրավիրում է

    «Politlogos» ակումբը հրավիրում է

    24.05.2013| 18:45
    Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը, ՀՔՄ կառույցում գործող «Politlogos» իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբի ամենամսյա քննարկումների շրջանակներում, մայիսի 27-ին կազմակերպում է «Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները ժամանակակից համաշխարհային գործընթացների համատեքստում» թեմայով գիտակիրառական կոնֆերանս: Կոնֆերանսում հատուկ զեկույցով հանդես կգա մոսկվաբնակ հայտնի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը, քննարկմանը կմասնակցի ռուսաստանյան հեռուստատեսության «Վեստի նեդելի» ամենահեղինակավոր քաղաքական ծրագրի հեղինակ Դմիտրի Կիսիլյովը:
  • «Լավ կլինի ՌԴ-ը Արցախի անկախությունը ճանաչի, ոչ թե մեր հայրենակիցներին տանի ասֆալտ փռող»

    «Լավ կլինի ՌԴ-ը Արցախի անկախությունը ճանաչի, ոչ թե մեր հայրենակիցներին տանի ասֆալտ փռող»

    24.05.2013| 18:41
    Տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս ՀԱՑՊԱՆՅԱՆԸ, այսօր մամուլի ասուլիսում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա զարգացումների մասին, ասաց. «Հայաստանի հետ ով կոնֆլիկտ ունի, ռուսները նրանց կողմն են կանգնած: Որպես Արցախի ազատամարտի մասնակից ասում եմ` եթե չլինեին ռուսները, մենք 1994-ին Բաքվում կամ Գանձակում կլինեինք: Ռուսների պատճառով է, որ մենք ասօր Գանձակում չենք: Ես չեմ ասում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը վատ բան է, բայց Ռուսաստանի հրամանով ամբողջ Մարտունաշենը և այլ տարածքներ զավթվեց Ադրբեջանի կողմից»:
  • Պատերազմի դեպքում ԱՄՆ-ն կսատարի Իսրայելին

    Պատերազմի դեպքում ԱՄՆ-ն կսատարի Իսրայելին

    24.05.2013| 13:25
    ԱՄՆ-ն կօգնի Իսրայելին, եթե վերջինս հակամարտության մեջ մտնի Իրանի հետ։ Այդ մասին ասվում է երեկ ԱՄՆ Կոնգրեսում ընդունված բանաձևում։ Այս փաստաթղթի օգտին քվեարկել է վերին պալատի 100 անդամից 99-ը։
  • Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան՝ «Հզբոլահի» դեմ

    Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան՝ «Հզբոլահի» դեմ

    24.05.2013| 13:23
    Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կոչ են անում Եվրամիության մյուս երկրներին իսլամիստական «Հզբոլահ» խմբավորման լիբանանի ռազմական թևը համարել ահաբեկչական կազմակերպություն։ Շիաների այս կազմակերպությունը ներկայում մարտնչում է Սիրիայում՝ ի պաշտպանություն նախագահ Բաշար Ասադի։ «Հզբոլահը» նաև մեղադրվում է Բուլղարիայում իսրայելցի զբոսաշրջիկների վրա հարձակման համար։
  • «Ընդդիմությունը գործում է համախմբված»

    «Ընդդիմությունը գործում է համախմբված»

    24.05.2013| 13:16
    ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ճեպազրույցներին ներկայացավ սենսացիոն բացահայտումով: Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրել էր, որ գազի գնի բարձրացման հայտը ստացել էր մայիսի 13-ին, սակայն իրականում գազի գնի բարձրացման պայմանագիրը գործում է ապրիլի 1- ից: Իսկ դա նշանակում է, որ պայմանագիրը ստորագրվել է ավելի վաղ, սակայն իշխանությունները մանիպուլյացիայի են ենթարկել հանրային կարծիքը՝ թաքցնելով իրականությունը: Այն ժամանակ էլ եղել է պայմանավորվածություն ռուսական կողմի հետ: Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու նպատակն է եղել կեղծելու ՀՀ նախագահի և Երևանի ավագանու ընտրությունները: